Մի օր սոխակը տեսավ ծաղկող թուփը և որոշեց վրան նստել ու սպասել պտուղների հայտնվելուն։ Սոխակը շատ ամիսներ նստած էր և ուրիշ թռչուններին թույլ չէր տալիս մոտենալ թփին, որովհետև չէր ուզում նրանց հետ կիսվել։
Բայց ծաղիկը դարձավ տուփ, տուփը պայթեց և այդտեղից դուրս եկավ սպիտակ բամբակ, քանի որ այն բամբակի թուփ էր։ Եկավ կկուն ու սոխակին ասաց․
— Հիմա հասկանո՞ւմ ես, որ եթե դու մեզ թողնեիր մոտենալ մենք քեզ կասեինք, թե որտեղ են ուտելի պտուղները։ Բայց քանի որ դու ոչ մեկի մոտ չէիր թողնում, քո ագահության արդյունքում դու պատժվեցիր։
Նա, ով միայն մտածում է ինքն իր մասին զրկում է ինքն իրեն ուրիշների օգնությունից։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի