Քայլում էին երեք թափառականներ: Ճանապարհին գիշերն իջավ: Նրանք տեսան մի տուն, թակեցին դուռը: Դուռը բացեց տանտերը և հարցրեց.
-Ո՞վ եք դուք:
-Առողջությունը, Սերը և Հարստությունը: Ներս թողեք մեզ՝ գիշերենք:
-Ներեցեք, բայց մեզ մոտ միայն մեկ տեղ է ազատ: Գնամ խորհրդակցեմ ընտանիքիս հետ, թե ձեզնից ում ներս թողնենք:
Հիվանդ մայրը ասաց.
-Եկեք ներս թողնենք Առողջությանը:
Դուստրն առաջարկեց ներս թողնել Սիրուն, իսկ կինը՝ Հարստությանը:
Մինչ նրանք վիճում էին, թափառականները հեռացան:
Այնպես որ, եկեք խմենք, որպեսզի Նոր տարում մեր տանը միշտ տեղ լինի Առողջությանը, Սիրուն և Հարստությանը:
Թարգմանությունը՝ Անի ղազարյանի