Մի օր ավելին թվաց, որ գոգաթիակի գործն ավելի հեշտ է: Ի՞նչ կա դրանում, պառկի և սպասի, թե երբ քո մեջ աղբ կլցնեն: Իսկ գոգաթիակը վաղուց մտքում պահել էր, որ իր գործը ավելի դժվար է, ի՞նչ է ավելի գործը, ավլիր քո հաճույքի համար: Եվ մի օր որոշեցին իրենց աշխատանքներով փոխվեն՝ գոգաթիակ դարձավ ավել, իսկ ավելը դարձավ գոգաթիակ: Ահա հետո ինչ սկսվեց: Գոգաթիակը սկսեց գետնով մեկ ճռճռացնել և անկյուններով խփվել: Իսկ ավելը աղբը որը լցնում էին նրա վրա տանում էր աղբամանը: Եկան տան տերերը և սարսափեցին: Ամբողջ գետինը քերձված էր, պաստառները պատռված, ամենուրեք աղբ էր, իսկ սենյակի կենտրոնում ավելն ու գոգաթիակը ուժասպառ ընգած էին: Տան տիրուհին վերձրեց ավելը, իսկ տան տերը գոգաթիակը դրեց և տունը կարգի բերեցին: Այդ ամենից հետո ավելն ու գոգաթիակը գնացին ամեն մեկը իրենց տեղը և այդ ժամանակվանից այևս նրանք չէին մտածում, որ ուրիշի աշխատանքը ավելի հեշտ է:
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_17684798
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի