Մի ագահ և հարուստ մարդ դեն նետեց բորբոսնած հացը աղբամանը: Այդ ճանապարհով անցնում էր մի սովամահ, աղքատ,որը վերձրեց և կերավ այն: Տեսնելով դա հարուսը մարդը ասաց.
— Աստված իմ սա համարի ողորմություն և ինձ քառապատիկը հատուցիր բարության համար:
-Եվ ի՞նչ, Աստված լսե՞ց նրան, որտե՞ղ է դա լսված: Այս ամեն կատարվածից հետո շուտով հարուստը աղքատացավ և այժմ նրան էին բորբոսնած հաց տալիս, որի համար նա անչափ երջանիկ էր: Իսկ ամենակարևորը՝ նա փրկվեց: Քանի որ, առանց հարստության և ագահության բավականին հեշտ է:
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_22096963
Թարգմանությունը՝ Անի ղազարյանի