Ձանձրացել էր մեխը անգործ արկղում պառկելուց: Եվ նրան միտք եկավ, որ տան համար մի օգտակար բան կարող է անել:
-Քանի որ, ես ունեմ գլխարկ, դա նշանակում է, որ ես կա՛մ գիտնական եմ, կա՛մ ղեկավար:
Որոշեց նա և սկսեց քերել պատերը և խազել հատակը: Հետո տան տերը ստիպված էր մուրճով հարվածել նրան և հասկացնել, որ գործը բոլորովին էլ գլխարկի մեջ չէր, այն նրանում, որ գլխարկի տակ պետք էր մի փոքր խելք ունենար:
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_9956
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի