Մարդը և ծառը

Մի մարդ եկավ անտառ, որ ծառ ընտրի և տեսավ երկու ծառ, որոնք իրար կողք էին կանգնած: Մեկը՝ հարթ էր և բարձր, բայց ներսից փտած էր, իսկ մյուսը արտաքինից անհարթ էր, բայց ներսը առողջ էր: Մարդը հոքոց հանեց և ասաց ինքն իրեն.

-Ինչիս է պետք այս հարթ և բարձր ծառը, եթե այն մեջից փտած է և պիտանի չէ տախտակ պատրաստելու համար: Այն մյուսը թեպետ անհարթ է, սակայն միջից առողջ է և եթե մի քիչ նրա վրա աշխատեմ այն լիովին կարող է ինձ պիտանի լինել:

Երկար չմտածելով նա ընտրեց երկրորդ ծառը: Այդպես էլ նաև Աստված երկու մարդկանցից ընտրում է իր տան համար, ո՛չ նրան ով արտաքնապես է արդար երևում, այլ նրան ում սիրտը լցված է Աստծո ճշմարտությամբ:

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_36108272

Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s