Կինը պատրաստվում էր գնալ քաղաք՝ գնումներ կատարելու: Ճարտարապետ ամուսինը զբաղված լինելով իր աշխատանքով, որը տանն էր անում, մեկնում է իր դրամապանակը: Կինը դռան մոտ կանգնած հարցնում է նրան.
-Այստեղ եղած գումարից քեզ ինչ-որ բան թողնեմ, սիրելիս:
-Ինչքան քիչ, այդքան լավ.- իր գծագրից չկտրվելով պատասխանում է ամուսինը:
Որոշ ժամանակ անց կինը վերադառնում է տուն մեծ ծանրոցներով և դրամապանակը տալիս ամուսնուն: Ամուսինը զարմանքով բացում է այն և ասում.
— Բայց այստեղ ոչինչ չկա.
Կինը բարձրացնում է հոնքերը.
-Իհարկե ոչինչ չկա, ինձ թվաց դու որոշել ես նվեր անել, չէ որ դու ասացիր ինչքան քիչ գումար թողնես այնքան լավ:
— Սիրելիս, ես բոլորովին այլ բան նկատի ունեի, ինչքան քիչ ծախսես այդքան լավ:
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_4448
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի