Կար ճանաչված մի մարդ, ով առանց որևէ լուրջ պատճառի` հարվածում էր կնոջը:
Այդ մարդը աշխատում էր թագավորի մոտ, ով հիվանդ էր անբուժելի հիվանդությամբ: Եվ ահա, կինը ամուսնուն չարիքով հատուցելու համար, թագավորին ասաց, որ իր ամուսինը կարող է բուժել հիվանդությունը: Եվ թագավորը ուղարկեց իր ծառաներին նրա մոտ և կարգադրեց բուժել իրեն: Եվ երդվում ու համողում էր այդ մարդը, որ ընդհանրապես չի հասկանում այդ բուժումից, բայց թագավորը հրամայեց իր ծառաներին, որ չխղճան այդ մարդուն, անգամ հասցնեն մահվան, եթե չասի հիվանդության դեղատոմսը իր տիրոջը: Հուսահատության մեջ այդ մարդը քաղեց ճանապարհի խոտերից և թագավորի համար լոգանք կազմակերպեց` աղոթելով Աստծուն իր փրկության համար: Թագավորը որոշ չափով թեթևացավ, սակայն հրամայեց, որ մեկ անգամ ևս պատժեն այդ մարդուն, քանի որ նա գիտեր ինչպես օգնել իր տիրոջը և դա չարեց իր հոժար կամքով:
Թագավորը հրամայեց, որպեսզի նա խոնարհվի իր կնոջ առաջ, քանի որ թագավորի առողջությունը կնոջ համար ավելի կարևոր էր, քան իր մոտ ծառայող մարդու: Բայց զսպելով իր զարյույթը, հիշեց, թե ինչ է գրված Սուրբ գրքում. «Ով ինչ ցանի, այն էլ կհնձի: Ամեն մեկին իր հատուցում կտրվի իր արածի համեմատ»:
Այդ օրվանից մարդը գթասիրտ դարձավ իր կնոջ հանդեպ:
Աղբյուր՝ https://pritchi.ru/id_2805
Թարգմանություն՝ Անի Ղազարյանի