Մոգը

Մի մոգ հայտնվեց քրիստոնեական թաղամասում և Աստծու կերպարանք առնելով` շատերին գայթակղեցրեց. ովքեր հավատքի մեջ հաստատված չէին և հայհոյում էին քրիստոնեական հավատքը, նա պնդում էր, որ կարող է անել ամեն ինչ, անգամ` ջրի վրայով քայլել:

Թաղամասում խառնաշփոթ ստեղծվեց, և մոգին հավատացողները ուզում էին իրենց եպիսկոպոսին կործանել: Եպիսկոպոսը իր ձեռքն առավ խաչը և կանգնելով ամբոխի առջև` ասաց նրանց.

-Ով հավատում է Քրիստոսին, թող գա խաչի մոտ:

Մարդիկ բաժանվեցին երկու խմբի: Թաղամասի գլխավորը և նրա ծառաները կանգնեցին եպիսկոպոսի կողքը, իսկ մնացած մարդիկ` մոգի կողմը: Գլխավորը մոտեցավ մոգին և հարցրեց նրան.

— Ամեն բան գիտե՞ս` ինչ կլինի վաղը և մինչ երեկո։

Մոգը պատասխանեց, որ ամեն բան իրեն հայտնի է:

Կրկին հարցրեց գլխավորը.

— Գիտե՞ս ինչ կլինի այսօր քեզ հետ:

—  Մեծագույն հրաշքներ կկատարեմ,- պատասխանեց նա:

Գլխավորը վերցրեց կացինը, որը թաքցրել էր իր վերարկուի տակ և հարվածեց մոգին. նա անշնչացած ընկավ: Այդպիսով` նրա անխելքությունը և սուտ մարգարեությունը բացահայտվեց բոլորի առջև, և մարդիկ կամաց-կամաց գնացին իրենց տները:

Աղբյուրը ՝  https://pritchi.ru/id_2796

Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

2 ответ. на "Մոգը"

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s