Մի քանի մենուհիներ գնում էին մի մենաստանից մյուսը, նրանք քայլում էին սարալանջով:
Հանկարծ մեկը սայթաքեց և ընկավ ներքև: Նա ուրախ բացականչեց.
-Գալիս եմ քեզ մոտ, Աստված իմ:
Սակայն նա կենդանի մնաց, անգամ կոտրվածքներ չունեցավ: Երբ նրան հարցրին, թե ինչու էր ուրախացել ընկնելիս` պատասխանեց.
-Ես կուզեի մաքրվել մահից առաջ, բայց ավելի շատ հույսս Տիրոջ կամքի վրա էր, քանզի հավատում էի, որ մահվան ժամին նրա ողորմությունից դուրս չեմ մնա, հակառակ դեպքում` անխուսափելի կլիներ իմ հավիտենական կորուստը։
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_2762
Թարգմանություն՝ Անի Ղազարյանի
2 ответ. на "Օրհնյալ մենուհին"