Մաքրություն

Երբ Հիսուսն իր աշակերտների հետ եկավ տաճար, հանդիպեց նրանց քահանայապետը և ասաց.

— Ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել այս սուրբ վայրը և պղծել այն՝ անլվա ոտքերով և մաքուր հանդերձներ չհագնելով:

Փրկիչը հարցրեց նրան.

— Արդյո՞ք դու ինքդ սուրբ ես, որ կանգնած ես տաճարի բակում:

Նա պատասխանեց նրան.

-Ես լվացվել եմ Դավթի աղբյուրում, որտեղ իջել եմ մեկ աստիճանով, իսկ բարձրացել մյուսով, և հագել եմ սպիտակ հանդերձներ:

Այդ ժամանակ փրկիչը պատասխանեց նրան.

— Դու լվացվել ես այնպիսի ջրում, որը նման է նրան, ուր խոզերը պառկած են լինում գիշեր, ցերեկ, և մարմինդ պատել ես այնպիսի անուշահոտությամբ, որը նման է անառակների, որոնք պատում են իրանց այդ ամենով տղամարդկանց գայթակղելու համար:Սակայն ես և իմ աշակերտները մաքուր ենք, քանի որ լվացվել են կենդանի ջրով, որը իջնում է երկնքից և հոսում է դեպի հաիտենական կյանք:

 

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_2732

Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s