Մոլլան և մոմը

Մոլլան ապրում էր գյուղում: Գյուղի մոտ մի սար կար, և սովորաբար այնտեղ գիշերները ցուրտ էր լինում: 

Մոլլայի ընկերները գրազ եկան՝ եթե նա մի գիշեր մնա այդ սարում, նրանք նվեր կտան իրեն, հակառակ դեպքում՝ նա պետք է ընթրիքի հրավիրի իրենց: Մոլլան անցկացեց գիշերը սարի վրա:

Հաջորդ օրը մոլլան խնդրեց ընկերներին կատարել իրենց պարտականությունը և տալ իր նվերը: Նրա ընկերները հարցրեցին, թե արդյո՞ք նա կրակ վառել է սարի վրա: Մոլան ասաց, որ նա կրակ չուներ, բայց տեսնում էր մոմի լույսը իրենից երկու կիլոմետեր հեռու գտնվող տան մեջ: Ընկերները ասացին, որ մոլլան պարտվել է գրազը, որովհետև այդ լույսը տաքացնում էր, և հիմա նա իրենց պետք է հրավիրեր  ընթրիքի:
Հրավերի օրը մոլլայի բոլոր ընկերները եկան նրա տուն: Մի քանի ժամ անցնելուց հետո նա այդպես էլ ընթրիք չբերեց, և ընկերները հարցրեցին, թե ինչու: Մոլլան ասաց, որ ջուրը չի եռում: Երբ ընկերները գնացին խոհանոց, նրանք տեսան մի մեծ աման՝ կախված մոմից երկու մետր վերև: Նրանք ապշած էին և հարցրեցին, “Ինչպե՞ս կարող է մոմը տաքացնել այսքան մեծ ամանը:” և մոլլան պատասխնաեց, “Հենց այնպես, ինչպես մոմը նախորդ գիշեր ինձ տաքացրեց երկու կիլոմետր հեռվից:
Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s