-Ռեբե, ես չեմ հասկանում, մոտենում ես չունեվորին՝ նա բարեհամբույր է և օգնում է այնքան, ինչքան կարող է։Մոտենում ես հարուստին, նա ոչ ոքին չի տեսնում։Մի՞թե դա միայն գումարից է։
-Նայիր պատուհանին, ի՞նչ ես տեսնում:
-Տեսնում եմ մի կնոջ, երեխայի հետ տոնավաճառ գնացող․․․
-Լավ։ Իսկ հիմա նայիր հայլու մեջ։ Ի՞նչ ես տեսնում:
-Դե ինչ կարող եմ տեսնել։Միայն ինքս ինձ։
-Ահա։ Պատուհանը ապակուց է, և հայելին էլ է ապակուց։Մնում է ավելացնել մի փոքր արծաթ և
արդեն ինքդ քեզ ես միայն տեսնում:
Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի