Ավելին, քան գումարը

Businessman standing in front of opened doors and making decisio

Մի գործարար ուներ պարտք և չէր տեսնում ելքը։ Վարկատուները պահանջում էին գումարը։ Նա այգում նստել էր գլուխը կախ և մտածում էր, թե ինչը կարող է փրկել ընկերությանը սնանկացումից։

Հանկարծ, նրա դիմաց հայտնվեց ծերունի։

—Ես տեսնում եմ, որ Ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է,-ասաց նա:

Գործարարին լսելուց հետո ծերունին ասաց․

—Կարծում եմ կարող եմ Ձեզ օգնել։

Նա հարցրեց գործարարի անունը, գրեց չեկ և, դնելով նրա ձեռքի մեջ, ասաց․

—Վերցրեք այս գումարը։Կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և Դուք կարող եք վերադարձնել ինձ այդ ժամանակ։

Հետո նա անհետացավ այնքան արագ, ինչքան արագ, որ հայտնվել էր։

Գործարարը ձեռքում տեսավ 500 հազար դոլարանոց չեկ՝ ստորագրված Ջոն Ռոկֆելեռի կողմից, ով այդ ժամանակ աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկն էր.«Ես կարող եմ լուծել իմ խնդիրները մեկ վայրկյանում» ,-մտածեց նա։ Բայց դրա փոխարեն գործարարարը որոշեց այդ ոչ կանխիկ չեկը դնել իր սեյֆում։ Հենց միայն միտքը դրա գոյության մասին նրան ուժ էր տալիս գտնելու ճանապարհ, պահպանելու իր բիզնեսը։

Վերդարձած լավատեսությամբ, նա կնքեց շահութաբեր գործարքներ։Նրա մոտ ստացվեց կատարել մի քանի մեծ գործարքներ։Մի քանի ամսվա ընթացքում նա կարողացավ մարել պարտքերը և սկսեց վաստակել գումար։

Ուղիղ մեկ տարի անց, նա վերադարձավ այգի հենց այդ նույն չեկով։ Պայմանավորված ժամանակ ծերունին նորից հայնտվեց։ Հենց այն ժամանակ, երբ գործարարարը ուզում էր վերադարձնել չեկը և պատմել իր հաջողության պատմությունը, վազեց բուժքույրը և բռնեց ծերունուն։

—Ես այնքան ուրախ եմ,որ հասցրեցի նրան բռնել,-բացականչեց նա։

-Ես հուսով եմ,որ նա Ձեզ չի անհանգստացրել։Նա միշտ փախչում է տանից և պատմում է, թե նա Ջոն Ռոկֆելեռն է։

Զարմացած գործարարը կանգնել էր ապշած։Մի ամբողջ տարվա ընթացքում նա կառուցել է բիզնես՝ գնելով և վաճառելով, հավատացած, որ ունի կես միլիոն դոլար։ Հանկարծ նա հասկացավ, որ այդ գումարը չփոխեց նրա կյանքը։ Դա նրա նոր հավատն էր, որը նրան ուժ տվեց, որ հասնի այն ամենին, ինչ ունի հիմա։

 

Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի

Աղբյուրը

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s