Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, Ռուսաստանի գյուղերից մեկում, մայրը բանակ էր
ճանապարհում իր տղային: Տղան հեռու էր եկեղեցական կյանքից և խաչ չէր կրում: Մայրը օրհնելով նրան, վզին խաչ է քցում և խնդրում է, ոչմի հանգամանքներում չհանել այն: Երիտասարդը, թեև մեծացել էր աթեիստական միջավայրում, լսում է մորը և կռվում է խաչը վզին: Այնպես է ստացվում, որ նրա զորախումբը ընկնում է Գերմանացիներին գերի: Բոլոր գերիներին շարում են երկար շարքով: Նրանց միջով անցնում է մի գնդապետ իր զինվորական խմբով: Ուշադիր նայելով նրանց դեմքերին, գնդապետը հաճախակի կանգնում էր և մատնացույց անելով ասում.
— Հրիա՞ ես:
Մատնացույց արված գերիին թիկնապահները շարքից հանում էին և տանում մի կողմ: Գնդակահարության համար առանձնացրած Հրիաների խումբը գնալով աճում էր: Երիտասարդը, որին օրհնել էր մայրը, բանակ ճանապարհելուց խաչը տալով, ծնվել էր Ռուսասական գյուղում, բայց նա սևահեր, գանգռահեր էր և ավելի շատ նման էր Հրիա գերիների ներկայացուցչին: Նա նայում էր իրեն մոտեցող գնդապետին և ավելի պարզ լսում էր արձագանքները.
— Հրիա՞ ես, հրիա՞ ես…
Երբ որ հերթը հասավ նրան, գնդապետը մատնացույց արեց նրան և ասաց.
— Հրիա՞ ես:
Եվ կարծես գնաց առաջ, բայց ի ուրախություն գերիի գնդապետի հայացքը ընկավ կիսաարձակված վերնաշապիկի վրա: Գերմանացին նկատեց նրա կրծքի խաչը, մի պահ մտածելով, գնդապետը հրամայեց.
-Թողնե՛լ,- և ծարունակեց առաջ գնալ շարքերի միջով: Զինվորը, որը ձեռքը դրել էր գերիի ուսին, քաշեց ձեռքը և գնաց գնդապետի ետևից: Գերին դեղացող ձեռքով մաքրեց ճակատից` քրտինքը և հիշեց մորը:
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_1727
Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի