Չնչին տարբերություն

Մի արևելյան տիրակալ վատ երազ տեսավ, թե նրա բոլոր ատամները իրար հետևից թափվել են: Մեծ անհանգստությամբ նա իր մոտ կանչեց երազների մեկնաբանին: Նա լսեց նրան և մտահոգ ասաց.

-Տիրակալ, ես պետք է քեզ տխուր նորություն ասեմ: Դու մեկը մյուսի հետևից կկորցնես քո մտերիմներին:

Այս խոսքերը առաջացրեցին տիրակալի զայրույթը: Նա հրամայեց բանտարկել այդ դժբախտ մարդուն և նոր մեկնաբան կանչել, ով լսելով երազը ասաց.

-Ես երջանիկ եմ քեզ լավ լուր ասել` դու ավելի շատ կապրես քան բոլոր մտերիմներդ:

Տիրակալը երջանկացավ և առատաձեռնորեն պարգևեց նրան այս գուշակության համար: Պալատականները շատ զարմացան:

-Բայց դու ասացիր նույն բանը ինչ որ ասաց քեզ նախորդողը, ապա ինչո՞ւ նա պատժվեց իսկ դու վարձատրվեցիր,-հարցրին նրանք:

Ինչին հաջորդեց պատասխանը.

-Մենք երկուսս էլ նույն կերպ մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված է ոչ թե նրանից, թե ինչ ասել, այլ նրանից թե ինչպես ասել:

Թարգմանությունը` Նշանյան Արտակի

Աղբյուր` https://pritchi.ru/id_810

Реклама

Один ответ на “Չնչին տարբերություն

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s