Սեփական ուղի

Մի անգամ մի տարօրինակ ճգնավորին հարցրեցին.
— Ինչո՞ւ դու չես հետևում ինչ-որ մի կրոնի: Թվում է, թե դու ընտրել ես ավելի հեշտ ճանապարհ, ինքնուրույն որոշելով, թե ինչին հավատալ և ինչին ոչ:
Նա պատասխանեց.
— Սեփական ուղին ունենալը այդքան էլ հեշտ չէ ինչպես թվում է: Ընդհակառակը, այն ունի որոշակի վտանգներ: Երբ մենք ինչ-որ բան ենք ցանկանում, մեծ էներգիա ենք գործադրում և այլևս չենք կարողանում թաքցնել մեզնից մեր կյանքի իրական իմաստը: Երազանքի ուղին ունի իր գինը: Գուցե հարկավոր կլինի անջատվել որոշակի կապվածություններից և սովորություններից, կարող են բարդություններ առաջանալ, կարող են սպասվել դառը հիասթափեցումներ: Բայց անկախ նրանից, թե որքան բարձր կլինի այդ գինը, այն միշտ կլինի ավելի ցածր քան այն, որը պարտավորվում են վճարել նրանք, ովքեր չեն հետևում իրենց ուղուն: Եվ երբ նրանք մի անգամ ետ շրջվեն և տեսնեն այն ամենն ինչ-որ արել են, կլսեն իրենց սեփական սրտի ձայնը. «Կյանքս զուր ապրեցի»: Եվ հավատացեք, աշխարհում չկան ավելի սարսափելի խոսքեր, քան այս խոսքերը:

 

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուր՝ https://pritchi.ru/id_7161

Реклама

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s