Երկու կին խոսում էին միմյանց հետ, և նրանցից մեկը հացրեց.
-Ինչպե՞ս է աղջիկդ` Ռեբեկան:
Մյուսը պատասխանեց.
-Հիանալի: Նա աստվածային ամուսին ունի: Ամուսինը նրան չի ստիպում մաքրել և պատրաստել: Նա քնում է մինչև կեսօր, իսկ իր աղախինը ծառայում է ամբողջ օրը: Նա գնում է գնումների, ճաշում է թանկարժեք ռեստորաններում և միայն հագնում է նրբագեղ հագուստներ:
Հետո ընկերուհին հարցրեց.
-Իսկ ինչպե՞ս է տղադ` Ջոնաթանը:
-Օհ,- պատասխանեց նա, — տղաս ամուսնացած է այն կանանցից մեկի հետ, ովքեր շահագործում են տղամարդկանց: Նա ամբողջ օրը չի անում այնպիսի բան, որը օգտակար կլինի: Քնում է մինչև կեսօր: Նրա փոխարեն ամեն ինչ անում է աղախինը: Նա երբեք չի պատրաստում կամ մաքրում: Եվ տղայիս ամբողջ գումարը ծախսում է գնումների և ռեստորաններում ճաշելու վրա:
Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյան
Աղբյուրը՝ այստեղ