Սուրբ սուֆիստ Թաբրեզին պատմեց իր մասին ահա այսպիսի պատմություն.
Մանկուց ի վեր ինձ համարում էին անհաջող: Ոչ մեկ կարծես չէր հասկանում ինձ: Նույնիսկ հայրս մի անգամ ասաց ինձ.
— Դու այդքան էլ ապուշ չես, որ քեզ հանձնեմ գժանոց, բայց ոչ էլ սուրբ ես, որ տանեմ վանք: Ի՞նչ անեմ քեզ հետ:
Ես պատասխանեցի.
— Մի անգամ բադի ձուն դրեցին հավի տակ: Երբ ձվից դուրս եկավ բադը, նա գնաց հավի ետևից և հասնելով լճի եզրին թռչեց ուղիղ ջրի մեջ: Խեղճ հավը սկսեց վախեցած և անօգնական կչկչալ ափին: Լսի՜ր ինձ սիրելի հայրիկ, ես դուրս եկա օվկիանոս և գտա այնտեղ իմ տունը: Արդյո՞ք դա իմ մեղքն է, որ դու որոշեցիր մնալ ափին:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ https://pritchi.ru/id_3552