Պարսկական առակներ

Պայուսակս կորել է

Մի օր Նասրեդինը մտավ մի գյուղ և վճռականորեն ասաց.

-Պայուսակս կորել է, եթե դուք չգտնեք այն, ապա կիմանաք, թե ինչ պատահեց անցյալ անգամ, երբ կորցրեցի պայուսակս:

Գյուղացիները բավականին վախեցան և սկսեցին խելագարի պես փնտրել: Մի քանի րոպե անց մի տղամարդ գտավ պայուսակն ու բերեց, տվեց Նասրեդինին:

Հետաքրքրությունից ելնելով՝ փնտրողներից մեկը Նասրեդինին հարցրեց.

-Ի՞նչ կանեիր, եթե չգտնեինք պայուսակը:

Նասրեդինը պատասխանեց.

-Կգնեի նորը:

Պատիժը

Նասրեդինը որդուն ուղարկեց աղբյուրից ջուր բերելու: Մինչ տղայի գնալը՝ նա ապտակեց և գոռաց նրա վրա.

-Զգույշ եղի՛ր, չկոտրես կուժը:

Տղան սկսեց լաց լինել, մի մարդ նկատեց և հարցրեց.

-Ինչու՞ խփեցիր նրան: Նա ոչ մի սխալ բան չէր արել:

Նասրեդինը պատասխանեց.

-Ավելի լավ է նրան հիմա խփեմ, քան հետո, որովհետև, եթե նա ջարդի կուժը, ապա շատ ուշ կլինի:

Հաշիվը

Մի ճամփորդող կայսր ռեստորանատեր Նասրեդինի քաղաքում էր և ոչխարի մսով ապուր կերավ Նասրեդինի ռեստորանում: Երբ կայսրը ավարտեց ճաշը, Նասրեդինին հարցրեց.

-Ինչքա՞ն պետք է վճարեմ:

-Հիսուն դոլլար, -վստահորեն պատասխանեց Նասրեդինը:

-Զարմացած եմ այդպիսի մեծ հաշիվ լսելուց, -ասաց կայսրը, -այն շատ թանկ է: Ոչխարները հազվագյու՞տ են քաղաքի այս մասում:

-Իրականում ոչ, -պատասքանեց Նասրեդինը, -այն, ինչն իրոք հազվագյուտ է այստեղ՝ կայսրերի այցելությունն է:

Նասրեդինը այցելում է գերեզմանոց

Նասրեդինը գերեզմանոցում նստած գերեզմանաքարի մոտ` ողբում և աղմկում էր.

-Ինչու՞ պետք է նա ինձ այսքան շուտ լքեր:

Մի տղամարդ նկատեց, որ Նասրեդինը լաց է լինում և ցանկացավ հանգստացնել նրան.

-Սա քո՞ որդու գերեզմանաքարն է, որ այդքան լաց ես լինում:

Նասրեդինը պատասխանեց.

-Ոչ, սա իմ կնոջ առաջին ամուսնու գերեզմանաքարն է: Նա այն մարդն է, ով մահացել է և թողել ինձ այն կնոջը, ով իմ կյանքը դժոխքի է վերածել:

Ճիշտ լեզուն

Մի տղամարդ մնացել էր գետի մեջ և բռնվել էր քարերից, որպեսզի հոսանքը հեռու չտանի: Նասրեդինը և ընկերը նկատեցին նրան, ընկերը վազեց նրա մոտ, երկարացրեց ձեռքը և ասաց.

-Տուր ինձ քո ձեռքը, որպեսզի կարողանամ օգնել:

Տղամարդը չտվեց ձեռքը: Նասրեդինը նրան հարցրեց.

-Ի՞նչ ես անում ապրելու համար:

-Հարկեր եմ հավաքում, -պատասխանեց նա:

-Ուրեմն վերցրու ձեռքս, -ասաց Նասրեդինը:

Նա վերջապես համաձայնվեց:

Հետո Նասրեդինը պտտվեց ընկերոջ կողմը և ասաց.

-Հարկ հավաքողները խոսում են «վերցնելու» լեզվով, այլ, ոչ թե «տալու»:

Գուշակիր՝ ի՞նչ ունեմ գրպանումս

Նասրեդինի ընկերոջ գրպանում մի ձու կար: Նա գնաց Նասրեդինի մոտ և ասաց.

-Եթե կարողանաս գուշակել, թե ինչ կա գրպանումս, քեզ նախաճաշի կհրավիրեմ: Երեք հուշում կտամ:

-Լավ,-ասաց Նասրեդինը, -տուր ինձ հուշումները.

Ընկերը ասաց.

-Մեջտեղը դեղին է, մնացածը սպիտակ և այն ձվի նման է:

Նասրեդինը պատասխանեց.

-Ի՞նչ-որ խմորեղեն է:

Կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը

Հարևանը հարցրեց.

-Նասրեդին, կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը:

Նասրեդինը պատասխանեց.

-Չեմ կարող հիմա, ալյուր է կախված:

-Ի՞նչ, դա անհեթեթություն է: Ո՞վ է լսել, որ ալյուրը կախեն պարանից:

-Նրանք, ովքեր չեն ցանկանում պարանը տալ ուրիշներին:

Հարևանի այգին

Նասրեդինը մի քանի հասած նարինջ նկատեց հարևանի այգում և ցանկացավ գողանալ: Սանդուղքը դրեց բաժանող պատի վրա և մինչև վերջ բարձրացավ՝ իր հետ վերցնելով սանդուղքը: Երբ նա նա սկսեց իջնել հարևանի այգի, լսեց հարևանի ձայնը.

-Ի՞նչ ես անում այստեղ:

Նասրեդինը հանգիստն պատասխանեց.

-Սանդուղքներ եմ վաճառում:

Հարևանը հանդիմանեց՝ ասելով.

-Ի՞նչ է, սա նման է սանդուղք վաճառելու վայրի:

Նասրեդինը պատասխանեց.

-Ինչ է, կարծու՞մ ես միայն մեկ տեղ կա սանդուղքները վաճառելու:

Կորած մատանին

Մի տղամարդ նկատեց, որ Նասրեդինը ուշադիր ինչ-որ բան էր փնտրում:

-Մոլլա,- հարցրեց նա, -ի՞նչ ես փնտրում:

-Այն մատանին եմ փնտրում, որ գցեցի,-պատասխանեց Նասրեդինը:

-Օ՜,-ասագ տղամարդը և սկսեց նրա հետ միասին փնտրել, -որտե՞ղ էիր կանգնած, երբ գցեցիր այն:

-Սենյակումս, -պատասխանեց Նասրեդինը, -մահճակալիս դիմաց՝ մեկ քայլից ոչ ավելի:

-Սենյակու՞մդ, -հարգրեց տղամարդը, -այդ դեպքում ինչու՞ ես այն փնտրում դռանդ արջև:

-Որովհետև, -պատասխանեց Նասրեդինը, -այստեղ ավելի լուսավոր է:

Հպարտ ծնող Նասրեդինը

Նասրեդինը և ընկերը նայում էին Նասրեդինի երեխաներին: Ընկերը Նասրեդինի երիտասարդ տղային հարցրեց.

-Ի՞նչ է դիլետանտը:

Որդին պատասխանեց.

-Դա խոտ է, որը օգտագործվում որպես համեմունք:

Նասրեդինը ուրախացած պտտվեց ընկերոջ կողմը և ասաց.

-Լսեցի՞ր: Ինչ խելացի տղա ունեմ, ինչպես իր հայրը: Նա ինքնուրույն հորինեց պատասխանը:

Անծանոթի խնդրանքը

Մի օր, Նասրեդինը վերանորոգում էր իր տան տանիքը, և հանկարծ մի անծանոթ թակեց տան դուռը:

-Ի՞նչ ես ուզում,- Նասրեդինը գոռաց տան կտուրից:

-Ներքև իջիր, որպեսզի կարողանամ քեզ ասել, -պատասխանեց անծանոթը:

Նասրեդինը բարկացած իջավ սանդուղքով:

-Բարի, -Նասրդեինը թափահարեց անծանոթին, -ի՞նչ կարևոր բան ունես ասելու:

-Կարո՞ղ ես փող նվիրել այս աղքատ ծեր մարդուն, -հարցրեց անծանոթը:

Նասրեդինը սկսեց բարձրանալ սանդուղքով: Նա շրջվեց դեպի ծեր մարդը և ասաց.            -Հետևիր ինձ մինչև կտուր:

Անծանոթը բարձրացավ և, երբ նրանք հասան կտուրին, Նասրեդինը պտտվեց նրա կողմը և ասաց.

-Ոչ,ոչինչ էլ չեմ տա: Հիմա հեռացիր կտուրիցս:

Լսե՞լ ես նորությունը

Նասրեդինի ծանոթներից մի քանիսը ցանկանում էին, որ Նասրեդինը մորթի իր ամենամեծ այծին և իրենց հրավիրի ճաշելու: Մի օր նրանք Նասրեդինին ասացին.

-Լսե՞լ ես նորությունը:

-Ոչ, ի՞նչ է եղել, -հարցրեց Նասրեդինը:

-Վաղը աշխարհի վերջն է, -պատասխանեց ընկերը:

Դա լսելուց հետո Նասրեդինը բոլորին  երեկոյան ընթրիքի հրավիրեց՝ այծի միսը ուտելու: Նրանք եկան Նասրեդինի տուն և կերան այծի միսը, բայց ավարտելուց հետոնրանք պարզեցին, որ Նասրեդինը վերցրել է բոլորի բաճկոնները, որպեսզի կրակ վառի:  Նրանք սկսեցին բողոքել՝ բարկությամբ, բայց Նասրեդինը ընդհատեց և ասաց.

-Չեք հիշու՞մ, որ վաղը աշխարհի վերջն է: Ի՞նչ տարբերություն՝ ունեք բաճկոններ, թե՞ ոչ:

Դրանք պարզապես շորերս էին

Նասրեդինի կինը մի ուժեղ ձայն լսեց կողքի սենյակից: Նա գնաց ստուգելու և ամուսնուն տեսավ գետնին:

-Ի՞նչ է պատահել, -լաց լինելով հարցրեց նա:

-Շորերս ընկան, -պատասխանեց Նասրեդինը:

-Բայց ինչպե՞ս կարող էին քո շորերը նման բարձր ձայն հանել, -հարցերց կինը:

-Որովհետև դրանք հագիս էին, -պատասխանեց Նասրեդինը:

Հիանալի՞ տուն

Նասրեդինը զննում էր այն տունը, որը ցանկանում էր գնել: Տան կողքի հարևանը նկատեց, քայլեց դեպի Նասրեդինը և սկսեց պատմել նրան, թե ինչ հիանալի տուն է: Երբ նա ավարտեց, Նասրեդինը ասաց.

-Լավ, ինչ որ ասում ես, հնարավոր է, որ ճիշտ լինի, բայց մի թերություն կա, որ անուշադրության մատնեցիր:

-Ո՞րն է:

-Մեծ քթով հարևանը:

Ճիշտ ես

Դատավոր Նասրեդինը լսում էր մի դատավարություն: Իր կողքի հայցվորին լսելուց հետո Նասրեդինը ասաց.

-Ճիշտ ես:

Հետո, պաշտպանյալը ներկայացրեց իր ապացույցը, Նասրեդինը կրկին ասաց.

-Ճիշտ ես:

Նասրեդինի կինը ուշադիր լսում էր դատավարությունը և ասաց.

-Դա անիմաստ է, ինչպես կարող է և՛ պաշտպանյալը, և՛ հայցվորը ճիշտ լինել:

-Գիտե՞ս ինչ,- պատասխանեց Նասրեդինը, -դու էլ ես ճիշտ:

Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.rodneyohebsion.com/mulla-nasrudin.htm

Advertisements

Պատասխանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s