Կացինը

002-topor-900x675

Մի անգամ, մի երիտասարդ գնաց հեռավոր երկրներ, աշխատանքի փնտրտուքներով։ Ճանապարհն իրեն տարավ մի գյուղ, որտեղ իր աչքերի առաջ հայտվեց մի զարմանալի նկար․ մարդիկ մշակում էին անտառը մերկ ձեռքերով.

-Եղբայրներ,- ասաց նա,- ինչո՞ւ եք դուք անտառը ձեռքով մշակում։ Մի՞թե դուք կացին չունեք։

-Կացի՞ն։ Իսկ ի՞նչ է դա ,- պատասխանեցին հողամշակները։

Երիտասարդն իր գուտուց հանեց կացինը և արագ կոտրատեց ամբողջ փայտի խուցը, որը հետո կոկիկ դասավորեց պահոցում։

Դա տեսնելով, գյուղի բնակիչները բղավելով վազեցին իրենց տներ։

-Հե՜յ, բոլորդ այստեղ եկեք։ Եկեք տեսեք, թե ինչ արեց Կացին ջանը։

Գյուղացիները շրջապատեցին երիտասարդին՝ կացնի տիրոջը։ Նրանք և՛ խնդրում, և՛ սպառնում էին, և խոստանում էին նրան որևէ մի բարիքի հետ փոխարինել կացինը։ Վերջապես երիտասարդից խլեցին կացինը և որոշեցին ինքնուրույն կառավարել։

Առաջինը, կացինը ձեռքը վերցրեց ամենամեծը։ Կացնով մեկ անգամ հարվածելիս նա վնասեց ոտքի մատները։ Ցավից գոռալով փախչեց գյուղամեջ։

-Ժողովո՜ւրդ, բոլորդ այստեղ եկեք։ Կացին ջանը գազազեց։ Նա տարավ իմ ոտքի կեսը։

Փախան ողջ գյուղացիները։ Դե արի ու քո փայտիկներով Կացին խփի։ Խփում, խփում էին, իսկ կացնին ի՞նչ կա։ Ինչպես պառկած էր գետնին, այդպես էլ մնում էր։ Տեսնելով այդ ամենը, որոշեցին կացինն այրել։ Վերևից լցրեցին մի խուրց փայտ և այրեցին։ Երբ կրակը մարեց, հարձակվեցին գյուղացիները, որ տեսնեն ինչ մնաց կացնից։ Քանդելով մոխիրը նրանք այնտեղ գտան տաքությունից կարմրած կացին։

-Ահա,- բղավեցին նրանք,- չի վնասվում, Կացին ջան։ Մի տեսեք ինչպես է կարմրել, ենթադրում եմ, որ ամաչում է։ Ինչքան դժբախտություն նա մեզ բերեց և ինչքան դեռ կարող է բերել։ Այ թե ինչ՝ բանտ կնստեցնենք նրան։

Որոշեցին և արեցին։ Նրանք տաքությունից շիկացած կացնին նետեցին գոմ։ Իսկ գոմում շատ դեզ կար։ Կացինն ընկավ դեզի վրա և բռնկվեց։ Կրակը հասավ մինչև երկինք։ Գյուղացիները վախեցան։ Վազեցին երիտասարդին հասնելու։ Հասան նրան և աղաչեցին։

-Երիտասարդ փրկիր, մենք չենք կարողանում ինքներս կառավարել այն։ Ինքդ կառավարիր քո Կացին ջանը, ի սեր Աստծո։

 

Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_7782

Advertisements

Պատասխանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s