Ընձառյուծը գրքերի արկղում

Կար-չկար մի մարդ կար, ում կոչում էին վարպետ Մակ Տու: Մի օր նա քայլում էր անտառում՝ մեջքին տանելով գրքերի արկղ:  Հանկարծ մի ընձառյուծ, որը որսորդներից էր փախչում, թռավ նրա դեմ:

-Օգնի’ր ինձ,-գոչեց ընձառյուծը, թաքցրու ինձ, այլապես ես կորած եմ:

Մակ Տուն բարի և գթասիրտ մարդ էր: Նա  իր արկղը գետնին դրեց, բացեց այն և թաքցրեց ընձառյուծին:

Այս անելուց անմիջապես հետո հայտնվեցին որսորդները:

-Ընձառյուծ չես տեսե՞լ,- հարցրին վարպետին:

-Ո’չ,-պատասխանեց Մակ Տուն, և նրանք շարունակեցին կենդանուն հասնելու իրենց վազքը:

Ընձառյուծը արկղում ամեն ինչ լսում էր: Երբ որսորդները հեռացան, նա սկսեց խնդրել Մակ Տուին արագորեն ազատ արձակել արկղից, քանի որ խեղդվում էր: Մակ Տուն բացեց դուռը և ազատ արձակեց նրան: Ինչպե~ս նա սարսափեց, երբ տեսավ, որ ընձառյուծը պատրաստվում է հարձակվել իր վրա: Նա վերցրեց իր ձեռնափայտը և բղավեց.

-Օ~, անշնորհակալ, նենգ կենդա’նի, ի՞նչ ես ուզում անել:

Սակայն իսկույն հասկացավ, որ գազանին ամաչեցնելն անիմաստ է և ասաց.

-Ի՞նչ իմաստ ունի քեզ հետ վիճել: Արի միասին ճանապարհով գնանք, թե պատահածներից ինչ-որ մեկը քո պահվածքը ճիշտ համարի, ապա կարող ես ինձ հոշոտել:

Ընձառյուծը համաձայնվեց և նրանք միասին գնացին ճանապարհով՝ առանց միմյանց որևէ բառ ասելու: Այդպես նրաք գնացին, մինչև հանդիպեցին գոմեշին:

-Ասա’,-հարցրեց ընձառյուծը,- իրավունք ունե՞մ ուտել այս մարդուն:

-Ի՞նչ ես այդ մասին հարցնում,- պատասխանեց ծեր գոմեշը: Երբ ես երիտասարդ էի, իմ տերը պարտադրում էր օրերով աշխատել դաշտում: Իմ շնորհիվ նա հարստություն դիզեց: Իսկ, երբ ես ծերացա և այլևս չկարողացա օգուտ բերել, նա առիթ գտավ ինձ վաճառել:  Մարդիկ անշնորհակալ են, այդ պատճառով, դո’ւ` այ ընձառյուծ, կարող ես հանգիստ ուտել այս մարդուն: Ինչո՞ւ զղջալ այս անշնորհակալներին:

Սակայն Մակ Տուն հայտարարեց, որ մեկ կարծիքն անբավարար է:

-Հարցնելու ենք երեք անգամ,-ասաց նա-երեքից առաջինը հօգուտ քեզ է:

Նրան շարունակեցին իրենց ճանապարհը և մի ծիրանենի տեսան:

-Ասա, հարցրեց ընձառյուծը,-կարո՞ղ եմ ես ուտել այս մարդուն:

-Երբ ես երիտասարդ էի,-պատասխանեց ծառը,-ես ծաղկում էի և բերք տալիս, և իմ տերը իմ շնորհիվ հարստացավ: Իսկ հիմա ես ծերացել եմ և այլևս բերք չեմ տալիս, այդ պատճառով նա ցանկանում է կտրել ինձ և վառել: Մարդիկ անշնորհակալ և անարդար են: Ինչո՞ւ նրանց զղջալ: Կարող ես հանգիստ ուտել մարդուն:

Երրորդը  մի ծերունի էր, և Մակ Տու նրան պատմեց ամեն ինչ, ինչը պատահել էր իր հետ, պատմեց նաև գոմեշի և  ծիրանենու դատի մասին: Ծերունին ընձառյուծին ասաց.

-Ես ուզում եմ տեսնել, արդյո՞ք ճշմարիտ է այն, ինչը պատմեց այս մարդը: Հավատս չի գալիս, որ դու կարող ես տեղավորվել այս արկղում: Որպեսզի հավատամ, պետք է տեսնեմ սեփական աչքերով: Ցույց տուր ինձ, ինչպես է այդ ամենը տեղի ունեցել և ևս մեկ անգամ մտիր այս արկղի մեջ:

Ընձառյուծը այդպես էլ արեց: Ծերունին համոզվեց, որ Մարկ Տուի ասածը ճշմարիտ էր: Բայց, երբ նա ևս մեկ անգամ բացեց արկղը, ընձառյուծը կրկին ցանկացավ հարձակվել իր փրկչի վրա: Ծերունին վրդովված վերցրեց սուրը և հարվածեց կենդանուն:

-Անշնորհակա’լ,-գոչեց նա: Քեզ բարություն արեցին, իսկ դու ցանկացար պատասխանել չարությամբ:

Այդպես մեռավ անշնորհակալ ընձառյուծը, իսկ Մակ Տուն ողջ և առողջ իր արկղը տուն տարավ:

Թարգմանությունը` Նշանյան Արտակի

Աղբյուր` https://pritchi.ru/id_4337

Реклама

Один ответ на “Ընձառյուծը գրքերի արկղում

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s