Գայլը դարձավ քրիստոնյա, քայլում էր ու բոլորին ասում. «Կներեք, օրհնեք ինձ»:
Նապաստակի կողքով անցնելիս՝ ասաց.
-Բարև, նապաստակ:
-Բարև, գայլ:
-Ինձ կներես, ես ճիշտ չէի:
-Աստված թող քեզ ների, գայլ , — պատասխանեց նապաստակը:
Գայլը շարունակեց քայլել, ճանապարհին հանդիպեց սագին և ասաց.
-Ինձ կներես, սագ, ես երբեմն ճիշտ չեմ վարվել, հարազատներիդ եմ նեղացրել և էլի ուրիշ վատ բաներ:
Սագը պատասխանեց.
-Շշշշշ…
Գայլը նրան ասաց.
-Սագ, մի բարկացիր ինձ վրա, ի վերջո ես քրիստոնյա եմ, ես փոխվել եմ, ներիր ինձ:
Սագը կրկնեց նույնը.
-Շշշշշ…
Գայլը բռնեց ու կերավ սագին:
Նրան ասացին.
-Գայլ, բայց չէ՞ որ դու քրիտոնյա էիր դարձել:
-Բա ինչո՞ւ է նա ՍՐԲԻ վրա ֆշշում:
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/xristianskaya-pritcha-veruyushhij-volk/