Հինգ ամենակարևոր բաները

Մինչ մատիտը կդրվեր տուփի մեջ՝ վարպետն ասաց.

-Աշխարհ գնալուց առաջ կան հինգ կարևոր բաներ, որոնք դու պետք է իմանաս ,- ասաց նա մատիտին: Միշտ հիշիր դրանց մասին ու երբեք մի մոռացիր, այդ ժամանակ դու կդառնաս լավագույն մատիտը:

Առաջին՝ դու կկարողանաս անել բազում մեծ բաներ, բայց միայն այն դեպքում, եթե թույլ տաս որևէ մեկին քեզ պահել իր ձեռքում:

Երկրորդ՝  դու ժամանակ առ ժամանակ կունենաս հիվանդագին պահեր, բայց դա անհրաժեշտ կլինի, որպեսզի դառնաս լավագույն մատիտը:

Երրորդ՝ դու կկարողանաս ուղղել քո կատարած սխալները:

Չորրորդ՝ քո առավել կարևոր մասը միշտ կլինի քո ներսում:

Եվ հինգերորդ՝ ինչ հարթության վրա էլ քեզ օգտագործեն, դու միշտ պետք է քո հետքը թողնես: Անկախ քո վիճակից, դու պետք է շարունակես գրել:

Վարպետի այս խոսքերը դիպան մատիտի սրտին, և նա խոստացավ հիշել դրանք:

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

Աղբյուր՝ https://pritchi.ru/id_703

Реклама

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s