Մեռած ծառը

Young green tree

Շատ ցուրտ ձմեռ էր, և տանը վառելափայտը վերջացավ: Հայրը դուրս եկավ տանից, տեսավ մի մեռած ծառ ու կտրեց այն:

Գարնանը նա տեսավ, որ իր հատած ծառի կոճղը ծիլ է տալիս:

-Ես վստահ էի ,- ասաց հայրը ,- որ ծառը մեռած է: Այդ ժամանակ ցուրտ էր, և սառնամանիքից դրա ճյուղերը ճեղքվում էին, կոտրվում ու ընկնում գետնին, ասես նրա արմատներում կյանքի կաթիլ անգամ չէր մնացել: Հիմա եմ տեսնում, որ այս բնում կյանքը դեռ եռում էր:

Եվ թեքվելով որդուն՝ ասաց.

-Հիշիր այս դասը: Երբեք ծառ չկտրես ձմռանը: Երբեք որոշումներ չկայացնես անհարմար ժամանակ կամ, երբ գտնվում ես վատ հոգեկան վիճակում: Սպասիր, եղիր համբերատար, վատ ժամանակները կանցնեն: Հիշիր, որ գարունը միշտ վերադառնում է:

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

Աղբյուր՝ https://pritchi.ru/id_9006

 

Պատասխանել