Մի գյուղացի, գնաց անտառ՝ փայտ հավաքելու։ Տարավ նաև իր շանը։ Միասին նրանք մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց գայլը։ Նա հարձակվեց շան վրա և ուզում էր նրան ուտել, բայց շունն արցունքն աչքերին ասաց․
-Ինչ վատ բան եմ արել ես քեզ, որ դու ցանկանում ես ինձ ուտել։ Եթե հիմա դու ինձ ուտես, միևնույնն է վաղը նորից կսովածանաս։ Արի գնանք իմ տուն, այնտեղ ամեն օր ինձ հաց և այլ ուտելիք են տալիս, միասին կապրենք։
Գայլը տեսնում է, որ շունը լավ գործարք է առաջարկում, համաձայնվում է, բայց երբ մոտեցան գյուղին, գայլը նկատեց, որ շան վիզը ամբողջովին վերքերի մեջ է։
-Լավ է, շատ լավ է եղբայր, որ դու այդքան լավ էս ապրում, բայց ինչո՞ւ է քո վիզը այդպիսի վիճակում։
-Գիտե՞ս ինչ, եղբայր, իմ տերը վատ սովորություն ունի․ կերակրելուց առաջ վզիս շղթա է հագցում, իսկ հետո նոր՝ ասում. «Կե՛ր»։
-Չէ, եղբայր, ես կգնամ հետ, իսկ դու գնա, ապրիր կուշտ փորով և շղթան վզիդ։
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_7758
Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի