Ծառան

Մի հարուստ գյուղացի, մի ծառա ուներ՝ գեղեցիկ, ուրախ երիտասարդ։ Տերն ուներ չորս որդիներ, և նրանցից ոչ մեկ երեխա չուներ։

Ինչ լինում էր այդ տանը, ամեն ինչի մեջ մեղադրում էին ծառային։ Կարասից պանիր էր կորում, ասում էին․ «Ծառան է տարել»։ Ոչխարները սատկում էին, ասում էին․ «Ծառայի ձեռքի գործն է»։

Մի անգամ կաթնատու կովը սատկել էր, և տիրոջ հարսը  մեղադրում էր ծառային։ Բոլոր խնդիրներին ծառան լուռ դիմանում էր։

Եվ ահա, մի անգամ, մեծ հարսը մի գեղեցիկ որդի է ունենում , նույնքան գեղեցիկ, ինչպիսին ծառան է։ Այդ առիթով տերը լավագույն տոնն է կազմակերպում։ Ուտում, խմում, ուրախանում էին, որ տանը վերջապես ծնվեց որդի՝ տոհմը շարունակող:

Ծառան մասնակցում էր տոնախմբությանը հյուրերի հետ։ Նա մռայլ ու տխուր էր։ Միջնեկ եղբայրը նկատելով, որ ծառան տխուր է, հարցրեց․

-Լսիր, ինչո՞ւ ես այդպես մռայլ, ինչո՞ւ ես տխուր։ Կեր, խմիր, տոնիր, քո տերը որդի է ունեցել։

Ծառան պատասխանեց․

-Ինչպե՞ս չտխրեմ, ամեն ինչ, ինչ կատարվում է ձեր տանը, ինձ եք մեղադրում։ Իսկ հիմա կասեք, որ երեխայի ծննդյան մեջ կրկին ես եմ մեղավոր։

 

Աղբյուր՝ https://pritchi.ru/id_2669

Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s