Մի անգամ գողը մտավ հավանոց և մի հավ գողացավ: Երբ փախչում էր, ճանապարհին գցեց լամպը և հավանոցը վառվեց: Հավը ետ նայեց, տեսավ կրակը և հասկացավ, որ գողը փրկել է իր կյանքը:
Երբ գողը հավին հացով և ցորենով կերակրում էր, հավը հասկացավ, որ նա իր մասին է հոգ տանում:
Երբ գողը քաղաքից քաղաք էր տեղափոխվում՝ հավին պահելով իր ծոցում, հավը հասկացավ, որ նա իրեն սիրում է:
Իսկ, երբ հավը տեսավ, թե ինչպես է գողը հանում դանակը, հասկացավ, որ նա ուզում է ինքնասպան լինել: Նա թռավ դանակի վրա և ծածկեց գողին իր մարմնով. նա մահացավ երջանիկ:
Թարգմանությունը` Գեորգի Թևոսյանի
Աղբյուր` http://pritchi.ru/id_1426