Մոլլայի իմաստությունը

Ժամանակին մի մոլլա կար, մի իմաստուն ուսուցիչ, անունը ` ​Նասրեդին խոջա:

Բոլորը` թափառականներից մինչև թագավորներ, ձգտում էին մոլլայի ուսմունքին, պնդելով, որ նա իմաստունների իմաստունն է:

Ամառվա մի օր, Նասրեդինը թափառում էր Սպահանի փակ շուկայի միջով: Դա Նասրեդինի սիրելի զբաղմունքներից էր. ամենուրեք տեսնում էր մարդկանց, ում ճանաչում էր: Ոմանք նոր էին վերադարձել ճանապարհորդություններից, մյուսները ապրաքներ էին ծախում: Շուկան մի ընկերական ու հյուրընկալ տեղ էր:

Նա թափառում էր, երբ հանկարծ մի տղամարդկանց խմբի հանդիպեց, ովքեր վիճում էին: Նույնիսկ հեռավորությունից Նասրեդինը կարող էր լսել բարձր ձայները, բառերը թռչում էին այս ու այն կողմ: Բնական է, որ նրան հետաքրքրեց այդ գեղեցիկ օրվա վեճի պատճառը:

-Սալամ ,- ողջունեց տղամարդկանց՝ առաջ գնալով:

-Սալամ,- պատասխանեցին տղամարդիկ՝  չդադարեցնելով վիճել: Մոլլան տեսավ, որ նրանք ինչ-որ բան էին փոխանցում միմյանց:

-Ի՞նչ է դա,-հարցրեց մոլլան:

 -Իմ կարծիքով՝  թանկարժեք քար է , — պատասխանեց մի տղամարդ:

-Ոչ, ոչ, դա նախազգուշացում է թշնամու կողմից ,- գոռաց մյուսը:

 -Ամենևին ,- բեռնակիրը սկսեց լաց լինել , — այն պետք է, որ նվեր լինի Ալլահից:

Նասրեդինն ավելի մոտիկից զննեց առարկան, մինչ բեռնակիրը բացատրում էր.

-Ես զբոսնում էի անապատի մոտերքում, երբ այդ քարը գրավեց իմ ուշադրությունը: Ես քարը բերեցի այստեղ, որպեսզի իմաստուններին ցույց տամ, բայց ոչ ոք չիմացավ, թե ինչ է այն:

-Մի ՞գուցե դու կկարողանաս ասել, թե ինչ քար է սա,- հարցրեց տղամարդկանցից մեկը Նասրեդինին:

-Ահա, վերցրու,- ասացին մյուսները,-ասա մեզ՝ ի՞նչ է այն:

Նասրեդինը վերցրեց առարկան և ավելի մոտիկից ուսումնասիրեց: Քարը մետաղից և ապակուց պատրաստված փոքրիկ արկղ էր, ինչպես բոլոր արկղերը: Բայց ներսում  տառեր կային, որոնք մատնանշում էին չորս ուղղություններ, իսկ կենտրոնում՝ փոքրիկ շարժվող ասեղ: Երբ նա արկղը թափահարեց, մի փոքրիկ ասեղ շարժվեց:

-Տե՛ս ,- ասաց բեռնակիրը ,- ասեղը շարժվում է, երբ այն թափահարում ես, բայց, միևնույնն է, ինչքան փորձում ես շարժել, այն միշտ վերադառնում է դեպի հյուսիս:

Մոլլան պտտեց արկղը: Նա այն բարձրացրեց դեպի երկինք, կրկին պտտեց, թափահարեց մի ձեռքով, հետո՝ երկուսով: Բայց ամեն անգամ, երբ նա նայում էր ներսը, դողացող ասեղը ցույց էր տալիս հյուսիսը. մեծ շուկայի՝ դեպի հեռու լեռների կողմը:

Մոլլան սկսեց շոյել իր մորուքը: Նա այդպես էր անում, երբ խորը մտածմունքների մեջ էր լինում: Նա լուռ էր երկար ժամանակ՝ մտածելով այդ կախարդական ասեղի շարժի մասին:

Շատերը սկսեցին հավաքվել նրա շուրջը.

Ի՞նչ է դա:

Մոլլան գիտի՞ պատասխանը:

-Ինչպե՞ս կարող է ասեղը միշտ իմանալ, թե որ կողմն է հյուսիսը:

Բոլորը հարցեր էին տալիս, շատերը վստահ էին, որ մոլլան կիմանա:

Հանկարծ մոլլան սկսեց արտասվել, նրա շագանակագույն աչքերը լցվեցին արցունքներով: Բոլորը զարմանքից բերանները բացել էին, բայց հենց բեռնակիրը մոտեցավ, որ սփոփի՝ մոլլան սկսեց քահ-քահ ծիծաղել:

-Ի՞նչ է կատարվում, — հարցրեց ինչ-որ մեկը, բայց մոլլան կրկին սկսեց լաց լինել:

-Ինչո՞վ կարող եմ օգնել ,-  ասաց մեկ ուրիշը, բայց մինչև նախադասությունն ավարտելը, մոլլան կրկին սկսեց լաց լինել, իսկ հետո՝ ծիծաղել, հետո՝ լաց լինել:

Մյուսները թափահարում էին իրենց գլուխները: Նրանք չէին կարող պատկերացնել՝ ինչպես կարող է որևէ մեկը ծիծաղել և լաց լինել միաժամանակ: Դա նույնքան առեղծվածային էր, որքան ասեղը, բայց մոլլան շարունակում էր ծիծաղել ամբողջ սրտով, հետո ավելի ուժեղ լաց լինել՝ ծիծաղել, լաց լինել, ծիծաղել:

-Ինչու՞ ես լալիս , -հարցրին նրան:

-Ինչու՞ ես ծիծաղում, -հարցրեցին մյուսները:

 -Անհար է լաց լինել և ծիծաղել միաժամանակ , -ասաց մեկ ուրիշը:

Արտասովոր դեպքի մասին լուրը տարածվեց քաղաքով մեկ , և ավելի շատ մարդիկ հավաքվեցին: Կանայք ծածկելով իրենց դեմքերը՝ վազում էին դեպի շուկա, երիտասարդ երեխաները աղաչում էին իրենց ուսուցիչներին ավարտել դպրոցական օրը, որպեսզի  գնան և ականատես լինեն Նասրեդինի լաց լինելու և ծիծաղելու տեսարանին:

Վերջապես, մի երիտասարդ տղա, խղճալով մեծն մոլլային, գոռաց.

-Խնդրում եմ, օգնեք մոլլային:

Երբ Նասրեդինը լսեց երեխայի խոսքերը, հանկարծակի դադարեց լաց լինել և ծիծաղել: 

-Թույլ տվեք բացատրել, -ասաց նա մեղմորեն:

Մարդիկ ավելի մոտեցան, որպեսզի լսեն:

-Ես լաց եմ լինում, -ասաց մոլլան ,- որովհետև ձեզանից ոչ ոք այս հսկայական ամբոխի մեջ այնքան խելացի չէ, որ իմանա, թե ինչ արկղ է սա: Սա փոքրիկ արկղ է աննշան ասեղով, բայց ավելի շատ իմաստություն ունի, քան բոլորդ միասին: Ես լալիս եմ, որովհետև ամաչում եմ ձեր տգիտությունից: Հասկանալի է, որ այդպիսի տգիտությունը ստիպեց ինձ լաց լինել:

 Մարդիկ կախեցին իրենց գլուխները: Նույնիսկ երեխները ամաչեցին, նրանք հույս ունեին, որ իրենց մեծերը խելացի են: Հիմա հասկանում են, որ ոչ:

Բայց մարդկանցից մեկը, ով լավ էր ճանաչում մոլլային՝ սկսեց ժպտալ.

-Բայց, մոլլա, -ասաց նա ,-պատմիր մեզ, ինչու՞ էիր ծիծաղում և լաց լինում միաժամանակ:

 Մոլլան մեկ առ մեկ նայեց իր շուրջը հավաքված մարդկանց, և ժպիտ սփռվեց նրա դեմքին: Եվս մեկ անգամ նա սկսեց ծիծաղել, իսկ մարդիկ քարացած նայում էին՝ շփոթված և զարմացած:

 -Ես ծիծաղում եմ, որովհետև ինքս էլ չգիտեմ՝ ինչ արկղ է սա ,- ասաց նա: Ես ծիծաղում եմ, որովհետև նույնիսկ մեզանից ամենախելացիները դեռ հրաշքներ են գտնում այս աշխարհում:

 Շուտով բոլոր մարդիկ լաց էին լինում և ծիծաղում՝ զարմացած իրենց ուսուցչի խորամիտ իմաստությունից և այս աշխարհի  առեղծվածներից:

Թարգմանությունը՝  Ժորա Ավետիսյանի

Աղբյուր՝ http://www.uexpress.com/tell-me-a-story/2009/7/19/the-wisdom-of-the-mullah-a

Реклама

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s