Քահանան ու ծառան

Մի քահանա ուներ ծառա։ Տերը ինչ ասում էր, ծառան հակառակ էր անում։ Այդ պատճառով քահանան ստիպված էր իր հանձնարարությունները հակառակ տալ։ Եթե նա ուզում էր, որ ծառան իրեն ջուր բերեր, ասում էր.

-Ջուր մի բեր։

Մի անգամ քահանան բեռնեց էշին և իր ծառայի հետ գնաց հարևան գյուղ։ Ծառան քշում էր էշին։ Նրանք հասան մի խոր գետի մոտ։ Էշը բեռի հետ մտավ ջուրը։ Գետի մեջտեղում բեռը ծռվել էր և ուր որ է՝ կընկներ ջրի մեջ։ Քահանան բղավեց․

-Հե՜յ, տղա, ծռիր բեռը, ծռիր բեռը։

Տերը գիտեր ծառայի սովորությունը և վստահ էր, որ ծառան ամեն ինչ կանի հակառակ և կհավասարեցնի բեռը։ Ծառան, լսելով տիրոջ բղավոցը, ծռեց բեռը, և այն ընկավ ջուրը։

-Հե՜յ, տղա, այս ի՞նչ արեցիր։ Ես քեզ խնդրել էի ծռել բեռը։

-Տեր հայր, դու ասացիր՝ ծռիր, ես էլ մտածեցի․ «Ինչքան ժամանակ է՝ ես ուտում եմ քո հացը, թող գոնե մի անգամ կատարեմ քո ասածը հենց այնպես, ինչպես ասել ես։ Ինչպես դու ասացիր, այնպես էլ արեցի»։

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_7694

Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի

 

Один ответ на “Քահանան ու ծառան

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s