Երկու հոգեբան

Երկու հոգեբան ապրում էին նույն տանը: Ամեն երեկո վերադառնալով իրենց հաստատություններից՝ նրանք հաճախակի բարձրանում էին նույն վերելակով: Վերելակավարին միշտ հետաքրքրում էր մի բան, որը տեղի էր ունենում ամեն անգամ նորից ու նորից: Առաջին հոգեբանը դուրս գալով վերելակից՝ ամեն անգամ շրջվում էր և թքում երկրորդի վրա: Մյուսը պարզապես ժպտում էր, հանում իր թաշկինակը գրպանից և մաքրում դեմքը, փողկապը կամ բաճկոնը: Երբեմն վերելակավարը նույնիսկ լսում էր նրա քմծիծաղը:

Վերելակավարի հետաքրքրությունը ամեն անգամ ավելանում էր: Մի անգամ նա չդիմացավ: Փակելով դուռը առաջին հոգեբանից հետո՝ նա հարցրեց.

-Օ Աստված, պարոն, պատմեք ինձ,  ինչո՞ւ է ձեր գործընկերը այդպես վարվում ձեզ հետ:

Երկրորդ հոգեբանը ծիծաղեց և ասաց.

-Ես չգիտեմ: Ինչո՞ւ դա պետք է ինձ հետաքրքրի: Դա իր խնդիրն է:

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1002

 

Реклама

Один ответ на “Երկու հոգեբան

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s