Փոսի մեջ ընկած ավանակը

Մի անգամ րաբբին իր աշակերտների հետ քայլում էր փողոցով: Նրանք ճանապարհին տեսան մի փոս, որի մեջ ընկել էր մի ավանակ:

Ավանակի տերը փորձում էր դուրս հանել, սակայն ուժը չէր բավականացնում: Րաբբին գլխով հասկացրեց աշակերտներին, որ օգնեն: Աշակերտները օգնեցին արագորեն բարձրացնել կենդանուն:

Մեկ ուրիշ անգամ այդ նույն փոսի կողքով անցնելիս՝ տեսան փոսի մեջ ընկած մեկ այլ ավանակի: Փոսի եզրին նստել էր տերը և աղեկտուր լաց էր լինում: Րաբբին կողքով անցավ այնպես, ասես ոչինչ տեղի չէր ունեցել: Աշակերտները զարմացած հարցրին.

-Ուսուցիչ, ինչո՞ւ  չցանկացար օգնել նաև այս մարդուն:

-Որ ինչ օգնեի, օգնեի լաց լինելո՞ւն:

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_10567

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

2 ответ. на "Փոսի մեջ ընկած ավանակը"

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s