Մի անգամ ծերունու մոտ եկավ ընտանեկան մի զույգ:
— Հայր,- ասաց կինը,-ես երեխայի եմ սպասում, բայց մենք արդեն ունենք չորս երեխա, եթե հինգերորդը ծնվի՝ չենք կարողանա ապրել: Օրհնեք վիժում անել:
Ծերունին պատասխանեց.
— Ինչպես տեսնում եմ՝ դուք ծանր եք ապրում, այդ դեպքում օրհնում եմ ձեզ սպանել ձեր երեխային: Միայն սպանեք ավագ դստերը, չէ որ նա արդեն տասնհինգ տարեկան է, նա արդեն ապրել է աշխարհում, ինչ-որ բան տեսել է, իսկ փոքրիկը նույնիսկ արևի լույս չի տեսել, անարդարացի կլիներ զրկել նրան այդ հնարավորությունից:
Կինը սարսափահար եղած ծածկեց դեմքը և սկսեց լալ:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_3301
Один ответ на “Վիժում”