-Սականի աղջիկ, մոտ է մահուս ժամը,- ասաց Անեսը կնոջը,- կանչի՛ր որդիներիս, թող գան ու լսեն իմ վերջին ցանկությունները։
Կինը կանչեց որդիներին։
-Տղա՛ս,- դիմեց Անեսն ավագ որդուն,- մտի՛ր գործիդ մեջ, ծախսերդ շատ են, այս տարի դեռ տուն մի՛ կառուցիր։
-Ո՛չ,- խառնվեց կինը,- ինչ էլ որ լինի, պետք է այս տարի տուն կառուցել։
-Իսկ դու,- Անեսը դիմեց միջնեկ որդուն,- ամուսնացիր միայն այն ժամանակ, երբ կրթություն կստանաս։
-Չէ ու չէ,- թրի նման կտրեց կինը,- հաջորդ ամիս ամուսնացնելու եմ։
-Սականի աղջիկ,- ասաց Անեսը,- երբ մահանամ ոչ թե ես, այլ դու, ապա խոսիր իմ փոխարեն, ես կլռեմ։
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_2711
Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի
2 ответ. на "Չէ ու չէ"