Երկու հոգի եկան դատավորի մոտ և խնդրեցին իրենց վեճը հարթել:
Հայցվորը դատավորին մի մեծ ամանով յուղ էր բերել, իսկ ամբաստանյալն իր վարազին կապել էր բակում:
Դատավորը, լսելով երկու կողմերին էլ, արդարացրեց ամբաստանյալին: Վրդովված հայցվորը հենց նույն օրը գնաց դատավորի տուն և ասաց.
-Դու խիղճ ունե՞ս: Ես քեզ մի մեծ աման յուղ էի բերել, որպեսզի արդարացնեի՞ր հակառակորդիս:
-Ի՞նչ արած ,- հոգոց հանելով ասաց դատավորը ,- նրա վարազը ժանիքով կոտրել էր քո ամանը:
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ http://mudreishy.ru/pritchi/source/gruzinskie-pritchi
Один ответ на “Անիրավ դատավորը”