Հայկական ռադիոյի անեկդոտներից

Հայկական ռադիոյին մի անգամ հարցրեցին, թե արդյո՞ք կան այնպիսի հարցեր, որոնց նա չի կարող սրամտորեն պատասխանել: Եվ այն պատասխանեց. 

-Կան, բայց այդպիսի հարցեր ոչ մեկ չի տալիս:

 

Հայկական ռադիոյին հարցնում են.

-Ո՞վ է ավելի վտանգավոր հասարակության համար՝ քրոնիկ հարբեցողը, թե քրոնիկ թմրամոլը:

Հայկական ռադիոն պատասխանում է.

-Քրոնիկ նախագահը:

 

Հայկական ռադիոյին հարցնում են.

-Կարո՞ղ է արդյոք կինը լինել հանճարեղ:

Պատասխան.

-Կինը, դա բարդ էակ է, իսկ ինչպես հայտնի է ցանկացած հանճարեղ բանը շատ պարզ է:

 

Հայկական ռադիոյին հարցնում են.

-Ջրահարսը դա կի՞ն է թե ձուկ:

Մի փոքր դադարից հետո հայկական ռադիոն պատասխանում է.

-Իսկ դա արդեն կախված է նրանից թե ինչ եք ավելի շատ ցանկանում:

 

Հայկական ռադիոյին հարցնում են.

-Կարելի՞ է արդյոք ստեղծել սոցիալիզմ մեկ առանձին վերցված երկրում:

Հայկական ռադիոն պատասխանում է.

-Կարելի է ստեղծել սոցիալիզմ մեկ երկրում, բայց ապրել արդեն ստիպված կլինեք այլ երկրում:

 

Աղբյուր՝ https://www.anekdot.ru/tags/армянское%20радио

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s