Մարկ Տվեն պատմվածքներ

Լուրջ Ծերունին

Հանդիպելով ընթերցողների հետ, Մարկ Տվենը հիմնականում պատմում էր  շատ զվարճալի պատմություններ, զվարճացնում էր հանդիսատեսին: Մի անգամ քայլելով փոքրիկ քաղաքի փողոցով, որտեղ այդ երեկո նա պետք է դասախոսություն անցկացներ. Մի երիտասարդ կանգնեցրեց գրողին և ասաց, որ նրա հորեղբայրը երբեք չի ծիծաղում և նույնիսկ չի ժպտում: Մարկ Տվենը առաջարկեց իրեն բերել հորեղբորը իր դասախոսությանը, խոստանալով որ անպայման կստիպի նրան ծիծաղել: Երեկոյան երիտասարդ տղան և իր հորեղբայրը նստած էին առաջին շարքում: Մարկ Տվենը իր բառերը ուղղակիորեն հասցեագրում էր նրանց:  Նա պատմում էր մի շարք զվարճալի պատմություններ, բայց ծերունին նույնիսկ չէր ժպտում: Այդ ժամանակ գրողը պատմեց իրեն հայտնի ամենազվարճալի պատմությունները, բայց ծերունու դեմքի արտահայտությունը չէր փոխվում: Ի վերջո, ամբողջովին ուժասպառ եղած Մարկ Տվենը հեռացավ բեմից: Իսկ որոշ ժամանակ անց պատմեց ընկերոջը  այդ դեպքի մասին:

-Օ՜, ասաց ընկերը:

-Մի անհանգստացի: Ես գիտեմ այդ ծերունուն: Արդեն քանի տարի է նա ամբողջովին խուլ է:

 

Ձեռագրերի խմբագիրը

Երբ Մարկ Տվենը ամսագրի խմբագիր էր, նրանից շատ ժամանակ էր խլում ձեռագրեր կարդալը: Մի անգամ նայելով լցված աղբի վրա, նա շունչ քաշեց և ասաց.

-Ինչ ցավալի է, որ ես չեմ եղել խմբագիր այն ժամանակ, երբ մարդիկ գրում էին քարերի վրա:  Ինչ գեղեցիկ տուն ես կարող էի կառուցել ուղարկված ձեռագրերից:

 

«Ինչո՞ւ եմ ես կենդանի»

Մի անգամ Մարկ Տվենը ստացավ վատ բանաստեղծությունների մի ամբողջ տուփ «Ինչո՞ւ եմ ես կենդանի» խորագրով: Վերադարձնելով գիրը անհայտ  բանաստեղծին, Մարկ Տվենը գրեց նրան.

«Որոհետև ուղարկել եք գրվածը փոստով և անձամբ չեք եկել»:

 

Գրանցման գիրքը

Ժամանելով Լոնդոնի հյուրանոցներից մեկը, Մարկ Տվենը տեսավ գրանցման գրքի հյուրերի ցանկում գրառում. «Լորդ Ի. և սպասավոր»: Հանրահայտ գրողը այդ գրքում կատարեց նաև իր գրառումը. «Մարկ Տվեն և ճամպրուկ»:

 

Էկոնոմ դասի տոմս

Մի անգամ, երբ Տվենը Անգլիայում էր, Լոնդոնից ոչ հեռու նա գնաց ձիերի մրցում դիտելու: Երբ նա վերադառնում էր կայարան, նա հանդիպեց իր ընկերոջը: Նրա մոտ չկար գնացքի համար հարկավոր գումար և նա խնդրեց Մարկ Տվենին գնել իրեն տոմս դեպի Լոնդոն: «Կներես ինձ, -ասաց գրողը, -ես չունեմ երկու տոմսի համար բավարար գումար: Բայց մի անհանգստացիր: Սպասիր ինձ այստեղ: Ես պատրաստվում եմ գնել մեկ տոմս, իսկ դու կարող ես մտնել իմ տեղի տակ: Ոչ ոք չի տեսնի քեզ այնտեղ »: Գնվեց երկու տոմս, բայց Մարկ Տվենը ոչինչ չասաց իր ընկերոջը: Գնացքում նրանք գտան դատարկ կուպե և նրա ընկերը մտավ նստարանի տակ: Ոչ մեկ նրան չէր տեսնում: Կարճ ժամանակ անց գնացքը շարժվեց և կուպե մտավ վագոնավարը: Մարկ Տվենը հանձնեց իրեն տոմսերը: Վագոնավարը նայեց շուրջը և հարցրեց, թե ում է պատկանում երկրորդ տոմսը: «Օ, դա իմ ընկերոջ տոմսն է, նա իմ նստարանի տակն է: Ինչպես տեսնում եք իր գլխի հետ խնդիրներ կան և նա սիրում է այդպես ճամփորդել:

 

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուր՝ https://www.livelib.ru/selection/10878-zabavnye-istorii-iz-zhizni-pisatelej-ili-pisateli-tozhe-lyudi 

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s