Հայկական ռադիոյի անեկդոտներից

Հայկական կամ Երևանի ռադիոյի անեկդոտները շատ սիրված էին Խորհրդային Միությունում: Այն, որպես հումորի տեսակ, սկիզբ է առել 20-րդ դարի երկրորդ կեսերից։ 1960-ականներից ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արևելյան ու արևմտյան Եվրոպայի երկրներում շատ հայտնի էր հայկական ռադիոյի դիպուկ, անկրկնելի և բազմիմաստ հումորը: Եվրոպայում հայկական ռադիոյի տարածմանը նպաստել է Խորհրդային Միությունում հրատարակվող Zeitschrift Sputnik բազմալեզու ամսագիրը:

Հայալեզու համացանցում, ցավոք, Հայկական ռադիոյի անեկդոտները այնքան էլ շատ չեն, բայց կան ռուսալեզու համացանցում: Նախատեսում ենք թարգմանել և մեկտեղել այդ անեկդոտները:

Հայկական ռադիոյի անեկդոտները հարց ու պատասխանի տիպի են: Անեկդոտի ձևաչափը հետևյալն է՝

Հայկական ռադիոյին հարցնում են:

Հայկական ռադիոն պատասխանում է:

Նմուշներ` 

Հայկական ռադիոյին հարցնում են.
— Որտեղի՞ց են սովետական քաղաքացիներն իմանում համաշխարհային լուրերը։
Հայկական ռադիոն պատասխանում է.
— ՏԱՍՍ-ի հերքումներից։
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ովքե՞ր են հեռավոր ազգականները:
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Դրանք ամենալավ բարեկամներն են` ինչքան հեռու, այնքան լավ:
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ինչո՞ւ հայերը տիեզերք չեն թռչում:
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Դա չի կարելի անել, որովհետև այդ դեպքում բոլոր հայերը կմեռնեն հպարտությունից, վրացիները` նախանձից, և ի՞նչ, ողջ Անդրկովկասը պիտի մնա ադրբեջանցիների՞ն…
Հայկական ռադիոյին հարցնում են.

— Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:

— Իհարկե, Երևանը:

— Իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանի վրա ատոմային ռումբ ընկնի:

— Բաքուն էլ է գեղեցիկ քաղաք:

Հայկական ռադիոյի պատմությունից

Հայաստանի առաջին ռադիոկայանը տեղադրվել է երկաթուղային կայարանի վարչական շենքում և առաջին փորձնական հաղորդումը հեռարձակել 1926 թվականի սեպտեմբերի 1-ին: Իսկ հայկական ռադիոյի պարբերական հաղորդումները մեկնարկել են 1927 թվականից: Սկզբնական շրջանում հեռարձակման շառավիղն ընդգրկել է Երևանն ու շրջակա գյուղերը, հետո աստիճանաբար ընդլայնվել է: 2001 թվականից Հայաստանի ազգային ռադիոն վերանվանվել է Հանրային ռադիո: Ներկայում այն աշխարհով մեկ հաղորդումներ է թողարկում 14 լեզվով` օրական 50 ժամ:

Մինչ նոր հանդիպում եթերում` Ձեր Զմայլիկ

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s