Պատմություն ամերիկացի մի գեներալի մասին

Կա պատմություն ամերիկացի մի գեներալի մասին, ով առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շատ կարևոր անձ էր ամերիկյան բանակում։ Բոլորը ճանաչում էին նրան, շատ մարդիկ ցանկանում էին նրա հետ լուսանկար ունենալ։

Պատերազմից հետո գեներալը վերադարձավ Վաշինգտոն։ Մի օր նա գնաց ատամնաբույժի մոտ և վեց ատամ հանեց։ Մեկ շաբաթ անց, գեներալը իմացավ լուրեր այն մասին, որ իր ատամները վաճառվում են հետաքրքրաշարժության խանութներում (Curiosity Shops), յուրաքանչյուրը՝ վեց դոլարով։ Ամեն ատամի վրա կար գեներալի անունը և գրություն. «Գնեք այս ատամը և ցույց տվեք այն Ձեր ընկերներին»։ Գեներալը բարկացավ, շտապեց դեպի իր գրասենյակը և սպաներին հրամայեց գնալ ամբողջ քաղաքով և գնել իր բոլոր ատամները։

Սպաները գնացին: Նրանք գրասենյակում չէին ամբողջ օրը։ Երեկոյան վերադարձան և  գեներալի առջև դրեցին … 175 ատամ:

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

Աղբյուր՝ «Անգլերեն լեզվի շտեմարան 2003»

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s