Իսահակ Նյուտոնն այնքան շատ էր հետաքրքրված բարդ խնդիրներով, որ դարձել էր ցրված։ Մի օր մեկը եկավ նրան տեսնելու, բայց ասացին, որ պարոն Իսահակ Նյուտոնը զբաղված է իր աշխատասենյակում և, որ ոչ ոք չի կարող նրան խանգարել։
Քանի որ ճաշի ժամ էր, այցելուն նստեց ճաշասենյակում ու սկսեց սպասել նրան։ Ծառայողը ներս մտավ և սեղանին դրեց եփած հավ։ Մեկ ժամ անցավ, սակայն Նյուտոնը չէր երևում։ Այդ մարդը սովածանալով կերավ այդ հավը՝ թողնելով միայն ոսկորները: Եվ խնդրեց ծառայողին մեկ ուրիշը բերել վարպետի համար։
Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ, գիտնականը մտավ սենյակ և ներողություն խնդրեց սպասեցնելու համար։ Հետո նա ավելացրեց. «Քանի որ ես շատ հոգնած ու քաղցած եմ, հուսով եմ՝ կներեք, որ ես մի փոքր ուշ միանամ Ձեզ»։ Նա հանեց կափարիչը և միանգամից շրջվեց դեպի մարդը և ասաց.«Տե՛ս, ինչ տարօրինակ մարդիկ ենք մենք՝ գիտնականներս: Ես լրիվ մոռացել էի, որ արդեն ճաշել եմ»:
Այդ պահին ծառայողը բերեց մյուս հավը։ Այցելուն բացատրեց, թե ինչ է կատարվում։ Մի լավ ծիծաղելուց հետո՝ քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել։
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ «Անգլերեն լեզվի շտեմարան 2003»