Մի մարդ ջրհորը վաճառեց մի գյուղացու: Հաջորդ օրը, երբ գյուղացին գնաց ջրհորից ջուր հանելու, այդ մարդը թույլ չտվեց, ասելով, որ ինքը վաճառել է միայն ջրհորը, բայց ոչ դրա միջի ջուրը:
Գյուղացին գնաց կայսերական դատարան և խնդրեց իրեն օգնել: Կայսրը կանչեց իր իմաստուն Բիրբալին ու գործը հանձնեց նրան: Բիրբալը կանչեց ջրհորը վաճարած մարդուն և ասաց.
-Եթե դու վաճառել ես միայն ջրհորը, ապա դու չես կարող քո ջուրը պահել այս մարդու ջրհորում. կամ վարձակալության գումարը պետք է մուծես, կամ էլ արագ ամբողջ ջուրը միջից հանես:
Մարդը հասկացավ և ստիպված եղավ թույլ տալ, որ գյուղացին օգտվի ջրհորից:
Թարգմանությունը՝ Արտյոմ Վարլամովի