Իր ծնունդից մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
-Ես չգիտեմ թե ինչի համար եմ գնում այն աշխարհ: Ի՞նչ պետք է ես այնտեղ անեմ:
Աստվածը պատասխանեց.
-Ես կնվիրեմ քեզ հրեշտակ, ով միշտ կլինի քո կողքին: Նա ամեն ինչ քեզ կբացատրի:
-Բայց ինչպես ես կհասկանամ նրան, չէ՞ որ ես չգիտեմ նրա լեզուն:
-Հրեշտակը կսովորեցնի քեզ իր լեզուն: Նա կպաշտպանի քեզ ամեն վատ բանից:
-Ինչպես և ե՞րբ ես պետք է վերադառնամ քեզ մոտ:
-Քո հրեշտակը քեզ ամեն ինչ կասի:
-Իսկ ինչպե՞ս է իմ հրեշտակի անունը:
-Կարևոր չէ, թե ինչպես է նրա անունը, նա ունի շատ անուններ: Դու նրան կկոչես «Մայրիկ»:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1001
Նկարի աղբյուր՝ http://light-team.ru