-Սականայի դուստր, մոտեցավ իմ մահանալու ժամանակը — ասաց Անեսը կնոջը: Կանչիր որդիներիս, թող գան և լսեն իմ վերջին ցանկությունը:
Կինը կանչեց տղաներին:
-Որդիս, -դիմեց Անեսը մեծ որդուն,- խորացիր գործերիդ մեջ, ծախսերդ շատ են, այս տարի տուն մի կառուցիր:
— Ոչ,- խառնվեց կինը,- ինչ գնով էլ լինի, պետք է այս տարի տունը կառուցվի:
-Իսկ դու ,- դիմեց Անեսը միջնեկ որդուն,- ամուսնացիր այն ժամանակ, երբ կստանաս կրթություն:
-Ոչ, և ոչ,- կտրեց թրի նման կինը,- մյուս ամիս կամուսնացնեմ:
-Սականայի դուստր,- ասաց Անեսը,- եթե մեռնեմ ոչ թե ես, այլ դու, այդ դեպքում խոսիր իմ տեղը, ես կլռեմ:
Թարգմանությունը ՝ Միքայել Առաքելյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_2711