Փոքր աղջիկը խնդրեց ծնողներին նորածին եղբոր հետ թողնել առանձին: Բայց ծնողները վախեցան` մտածելով, որ 4 տարեկան աղջիկը կարող է խանդել փոքրիկին` ցանկանալով թափահարել կամ խփել նրան, այդ պատճառով սկզբում մերժեցին:
Բայց, քանի որ աղջիկը խանդի ոչ մի նշան ցույց չէր տալիս, ու փոքրիկին վերաբերում էր քնքնշանքով և սիրով, ծնողները վերջապես թողեցին նրան առանձին փոքրիկի հետ: Ուրախացած աղջիկը մտավ մանկական սենյակ և փակեց դուռը, թողնելով մի փոքր անցք, որպեսզի ծնողները կարողանային նայել և լսել:
Նրանք տեսան, որ փոքր աղջիկը մոտեցավ եղբորը այնպես, որ երեսով հպվեց եղբոր դեմքին և կամացուկ ասաց.
-Փոքրիկ, պատմիր ինձ, խնդրում եմ` ինչպիսին է Աստված: Ես արդեն սկսում եմ նրան մոռանալ:
Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9371