Մի անգամ, ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
-Փայտի վրա նստած էր երեք գորտ: Նրանցից մեկը որոշեց թռնել և մտնել ջուրը: Քանի՞ գորտ մնաց փայտի վրա.
-Երեք… — անվստահ պատասխանեց նրանցից մեկը:
-Իհա՛րկե, երեք գորտ, — ժպտաց ուսուցիչը: — Քանի որ գորտը միայն որոշել էր թռնել, բայց դրա համար չէր իրականացրել ոչ մի գործողություն: Երբեմն ձեզ թվում է, թե դուք արդեն թռել եք, բայց իրականում դուք դեռ նստած եք փայտի վրա:
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ https://vk.com/pritci?w=wall-27653829_3666