Նասրեդինի տուն այցելեց մի մարդ, ով ցանկանում էր դառնալ նրա աշակերտը: Տանը ցուրտ էր, սպասելով մինչև կինը տաք ապուր կբերեր, Մոլլան կենտրոնացած փչում էր ձեռքերին: Նորեկը, իմանալով այն մասին, որ Սուֆիի ամեն մի գործողություն թաքնված իմաստ ունի, հարցրեց, թե ինչու է նա այդպես անում.
-Որպեսզի տաքանամ, իհարկե, -պատասխանեց Մոլլան:
Շուտով նրան բերեցին կերակուրը, և Նասրեդինը սկսեց իր ապուրի վրա փչել:
-Ինչո՞ւ եք դա անում, Վարպետ , — հարցրեց աշակերտը:
-Նրա համար, որպեսզի սառեցնեմ ապուրը, իհարկե , — պատասխանեց Նասրեդինը:
Դրանից հետո աշակերտը լքեց Խոջա Նասրեդինի տունը, քանի որ չէր կարող վստահել մի մարդու, ով օգտագործում է նույն միջոցները իրար հակադիր արդյունքների հասնելու համար:
Թարգմանությունը ՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/pritcha-zamerzshij-nasreddin-i-goryachij-sup/
Один ответ на “Մրսած Նասրեդինն ու տաք ապուրը”