Մոյշան և սեղմող կոշիկը

Մոյշան մոտենում է րաբբիին և ասում է, որ ուզում է բաժանվել կնոջից: Րաբբին սկսում է համոզել նրան չանել նման բան:

-Մոյշա, ախր, ինչո՞ւ ես դու ուզում բաժանվել կնոջիցդ, դա քեզ համար վատ կլինի:

-Ո՛չ, այդպես ինձ համար լավ կլինի:

Նրանք սկսեցին վիճել, վերջապես րաբբին ասաց.

-Լսի՛ր, Մոյշա: Քո կինն այնքան գեղեցիկ է, այնքան հաճելի է, նա ուրախացնում է աչքերին, նրա մասին բոլորն են երազում: Բոլորը գիտեն նրա արժեքը, իսկ դու ուզում ես նրանից բաժավել, բայց ինչո՞ւ:

Մոյշան լուռ հանում է կոշիկն ու դնում րաբբիի առջև:

-Ինչո՞ւ ես կոշիկդ ցույց տալիս ինձ:

-Րեբե, նայե՛ք այս կոշիկին:

-Ինչո՞ւ պետք է նայեմ այս կոշիկին: Ի՞նչ կապ ունի այստեղ կոշիկը:

-Րեբե, սա մի հիանալի կոշիկ է: Բոլորը տեսնում են, որ այն գեղեցիկ է, որ այն հաճելի է, ինչպես է ուրախացնում աչքերը, բոլորը ուզում են ունենալ այսպիսի կոշիկ, բայց հո միայն ես գիտեմ, թե ինչպես է այս տականքը սեղմում ինձ:

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/evrejskaya-pritcha-mojsha-i-zhmushhaya-tuflya/

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s