Բուդդան

9da823eda5b85d51a6eca0d2918

Գաուտամա Բուդդա — մարդկության պատմության մեջ առավել նշանավոր դեմքերից մեկը: Դժվար է պատկերացնել մի մարդու, ում կնվիրվեր այդքան սեր, հարգանք ու հիացմունք:
Մեծ կարեկցանքն ու սերը բոլոր մարդկանց հանդեպ իր էությունն էր և մարդիկ պատասխանում էին նրան փոխադարձ հարգանքով: Նա քարոզում էր ավելի քան քառասուն տարի, և բոլոր կողմերից իր մոտ գալիս էին և հզորներ և հասարակ մարդիկ, որպեսզի դիպչեն իր ոտքերին և օրհնվեն:

Բուդդան վեդայական մշակույթ բերեց նոր հասկացություններ և նոր պահանջներ:
Եթե ​​մարգարեները, ովքեր եկել էին նրանից առաջ, կենտրոնացնում էին իրենց ուժերը, որպեսզի զարգացնեն իրենց հետևորդների մեջ հավատքը Մեկ Աստծու հանդեպ, ապա Բուդդան ոչնչացնում էր իր աշակերտների մտքում յուրաքանչյուր կույր, անգիտակից հավատքը, քանի որ այն խանգարում էր մտքով վեր սլանալ:
Դրա մեջ չկար որևէ հակասություն: Նրա հետևորդների համար ավարտվում էր մարող էվոլյուցիայի փուլը, երբ մարդուց պահանջվում էր հավատալ և հնազանդվել գալիս էր մի փուլ, որը կարելի է արտահայտել «գիտենալ» բառով:
Բուդդաի ուսմունքները քաջալերում էր աշակերտներին ինքնուրույն փնտրելու, ճանաչելու Գերագույն Աստվածային բնությունը և հետևելու միայն նրան:
Իր աշակերտների թիվն հասնում էր տաս հազարի: Բուդդայի լույսն այնքան մեծ էր, որ մեկ վայրում միաժամանակ հայտնվեցին տասնյակ լուսավորյալ, իրացված մարդիկ: Այդ լույսը դարերով լուսավորում էր Հնդկաստանը նրա գնալուց հետո:

 

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_37

Նկարի աղբյուր՝ nnm.me

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s