Այդ օրը, կարծես դիտավորյալ, բոլոր այցելուները ուսուցչին մի բան էին հարցնում` ի՞նչ է լինելու մահից հետո: Ուսուցիչը ժպտում էր` ոչինչ չպատասխանելով: Աշակերտները հարցրին, թե ինչո՞ւ է ուսուցիչն ամբողջ ընթացքում խուսափում պատասխանելուց:
-Դուք նկատե՞լ եք` հանդերձյալ կյանքով հետաքրքվում են միայն նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես վարվեն սեփական կյանիքի հետ: Նրանց պետք է ևս մեկ կյանք, որը կտևեր հավերժ ,- պատասխանեց ուսուցիչը:
-Եվ, այնուամենայնիվ, կա՞ արդյոք կյանք մահից հետո, թե ոչ ,-համառեց աշակերտներից մեկը:
-Կա՞ արդյոք կյանք մինչև մահը, ահա թե հարցն ինչումն է, -պատասխանեց ուսուցիչը:
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/pritcha-zhizn-posle-smerti/