Չորս մոմերը հանգիստ վառվում էին և կամաց-կամաց հանգչում: Այնպիսի լռություն էր, որ լսվում էր, թե ինչպես են նրանք խոսում:
Առաջինն ասաց.
-Ես հանգստությունն եմ: Ցավոք, մարդիկ չեն կարողանում ինձ պահպանել: Կարծում եմ` ինձ այլ բան չի մնում, բացի հանգչելուց:
Եվ մոմը հանգավ:
Երկրորդը թույլ լսելի ասաց.
-Ես հավատքն եմ: Ցավոք, ես ոչ մեկին պետք չեմ: Մարդիկ իմ մասին ոչ մի բան չեն ցանկանում լսել, դրա համար իմաստ չունի, որ վառվեմ:
Երբ նա վերջացրեց, թեթև քամին փչեց և հանգցրեց այս մոմը ևս:
Երրորդ մոմը տխրեց.
-Ես սերն եմ: Իմ մոտ այլևս ուժ չկա պահպանել իմ կրակը: Մարդիկ չեն գնահատում և չեն հասկանում ինձ: Նրանք ատում են նույնիսկ նրանց, ովքեր իրենց ու իրենց հարազատներին ամենաշատն են սիրում,- ասաց նա և հանգավ:
Հանգարծ սենյակ մտավ երեխան և տեսնելով երեք հանգած մոմեր` վախեցած ասաց.
-Ի՞նչ եք անում: Դուք պետք է վառվեք, ես վախենում եմ մթությունից,- լաց եղավ նա:
Չորրորդ մոմը ասաց.
-Մի վախեցիր և լաց մի լինիր: Քանի դեռ ես վառվում եմ, միշտ կարելի է վառել մյուս երեք մոմերին: Չէ՞ որ ես հույսն եմ:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_4322
Նկարի աղբյուր՝ fb.ru